Առողջապահության նապարարությունից հայտնում են, որ երեխաների մոտ վերին շնչառական ուղիների սուր, ինքնաապաքինվող վիրուսային ինֆեկցիան հաճախ բնորոշում են «մրսածություն» (Common cold) ձևակերպմամբ:
Հիմնական դսևորվումներն են՝ փռշտոց, քթային շնչառության դժվարացում, քթահոսություն, կոկորդի ցավ, հազ, տենդ, գլխացավ/մկանացավ, ընդհանուր թուլություն։
Վերին շնչառական ուղիների սուր վիրուսային վարակները կարող են հարուցվել տարբեր վիրուսային հարուցիչներով, սակայն առավել հաճախ հանդիպողը ռինովիուսն է` իր 100-ից ավելի ենթատիպերով։
Կարևոր է`
– Հետևել երեխայի հիգիենայի կանոններին, ներառյալ` տան մակերեսների սանիտարական մշակում, հաճախակի օդափոխում, ծխախոտի ծխի ազդեցության բացառում:
– Տեղեկացված լինել վտանգի նշանների մասին, որոնց ի հայտ գալուն պես պետք է դիմել բուժօգնության`թուլություն (երեխան չի կարողանում խմել կամ ուտել), շնչառության հաճախացում և/կամ դժվարացում, քնկոտություն, ցնցումներ, անզուսպ փսխումներ, արտահայտված գլխացավեր, ներքաշումներ, առկայության դեպքում՝ պուլսօքսիմետրիայի ցուցանիշի նվազում, այլ արտասովոր նշաններ:
Ի՞նչ անել․