Հայաստանում ԼՂ մշտական ներկայացուցչության մոտ տեղի ունեցող բողոքի ակցիայի մի քանի մասնակից բերման է ենթարկվել

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում տեղեկություն է ստացվել առ այն, որ Հայաստանում Լեռնային Ղարաբաղի մշտական ներկայացուցչության մոտ տեղի ունեցող բողոքի ակցիայի մի քանի մասնակից բերման է ենթարկվել: 

Այս մասին հայտնում են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից։

Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել  Ոտիկանության Արաբկիրի բաժին: 

Այս պահին ուսումնասիրվում են նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները, բաժնում տվյալ անձանց իրավունքների ապահովման վիճակը, տեղի են ունենում առանձնազրույցներ:

Մարդու իրավունքների պաշտպանը կոչ է անում ցուցաբերել զսպվածություն և զերծ մնալ բռնության ցանկացած դրսևորումից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել