Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հրավեր է ստացել իրանական կողմից՝ մասնակցելու «3+3» ձևաչափով բանակցություններին, այս մասին լրագրողներին ասել է ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։
Նրա խոսքով՝ հանդիպումը նախատեսված է Թեհրանում, ներկա պահին իրանցի գործընկերների հետ մշակվում են հանդիպման մանրամասները, վերջնական որոշում դեռ չկա։