Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հոկտեմբերի 20-ին, որոշում է ստորագրել, որով նշանակում է կատարել։
«Ղեկավարվելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասով՝
Գրիգոր Ներսիսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ՝ 5 տարի ժամկետով»,-նշվում է որոշման մեջ:
Գրիգոր Ներսիսյանը աշխատել է դատական դեպարտամենտում, այնուհետև Վերահսկիչ պալատում։ 2019 թվականին Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել է գնումների հետ կապված բողոքները քննող անձ, 2022 թվականին հուլիսին ազատվել է այդ պաշտոնից։ Ներսիսյանին 2012 թվականին շնորհվել է ՀՀ դատական ծառայության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան։
2015-2023 թվականները գործակալությունը ղեկավարել է Գևորգ Հայրապետյանը։