«Մի խումբ քաղաքացիների նոր ընդունեցինք և պարզաբանումներ տվեցինք իրենց հնչեցրած հիմնական հարցերին, որը մեծամասամբ վերաբերում էր սոցիալական վիճակին: Մեր լիազորությունների շրջանակում մենք բոլոր հարցերին տվեցինք պատասխաններ»,-այս մասին ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության դիմաց հավաքված արցախահայերին ասաց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։
Նա խնդրեց այսքանով բավարարվել։ Շահրամանյանի խոսքով՝ ցույցեր կազմակերպելը մեծ վտանգավորություն է ներկայացնում․
«Սթափ և զգոն եղեք։ Պետք չէ դիմել սադրանքները, սա մեզ բնորոշ չէ։ Մենք իրավունք չունենք իրար մեջ նման ձևաչափով, նման գործելաոճ դրսևորենք։ Ես երբևէ չեմ հրաժարվել հանդիպելուց կամ հարցեր քննարկելուց։ Բաց ենք բոլորի համար։ Խնդրում եմ ցրվել, զբաղվել ձեր առօրյա հոգսերով։ Ձեր խնդիրները մեզ համար պարզ են։ Առաջիկայում ստանալու եք պատասխանները»։
Շահրամանյանի խոսքով՝ հիման բոլոր բարդ իրավիճակում են, և դրանից դուրս գալու համար միասնություն է անհրաժեշտ․ «Մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի չվտանգենք Հայաստանի Հանրապետությունը և Արցախի հետագա ճակատագիրը։ Խնդրում եմ՝ ցուցաբերեք քաղաքացիական հասկացողություն»։
Նա շնորհակալություն հայտնեց ներկաներին ու վերադարձվա շենք։