Առաջին անգամ ուղիղ չվերթով դեպի Շրի Լանկա

Գործարկվել են Շրի Լանկայի «FitsAir» ավիաընկերության Կոլոմբո – Երևան- Կոլոմբո երթուղով չվերթերը։

«FitsAir ավիաընկերությունը ս.թ. հոկտեմբերի 20-ից մեկնարկել է Կոլոմբո – Երևան -Կոլոմբո երթուղով չվերթերը: Թռիչքները կիրականացվեն 9 օրը մեկ հաճախականությամբ:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:

Շնորհավորում ենք մեր գործընկերներին և մաղթում անվտանգ թռիչքներ»,-նշվում է հաղորդագրության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել