«Մենք ՀՀ-ի ճակատագիրը վտանգելու իրավունք չունենք»․ Սամվել Շահրամանյանը դիմել է ցուցարարներին

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության դիմաց խոսեց ցուցարարների հետ։ Նա նշեց, որ բոլորն էլ ծանր վիճակում են և ինչ-որ այստեղ կատարվում է, ավելի է ծանրացնում իրավիճակը։

«Ես ուզում եմ բոլորին վստահեցնեմ, դուք դուշման (թշնամի) չունեք ստեղ։ Մեր թշնամին մեկնա, մենք բոլորս էլ դա գիտենք։ Իմ բոլոր քայլերի համար ես պատասխանատու եմ ձեր բոլորի ու ձեր ընտանիքների առաջ։ Իմ կայացրած որոշումներով եմ ես պատասխանատու։ Ստեղ տարբեր ռեպլիկներ եք բաց թողում։ Մենք ունենք ևս մեկ հայրենիք, սա Հայաստանի Հանրապետությունն է։ Մենք ՀՀ-ի ճակատագիրը վտանգելու իրավունք չունենք»,-նշեց նա՝ հավելելով, որ պատրաստ է բոլոր հարցերին պատասխանել։

Արցախցիներից մեկը հարցրեց Շահրամանյանին․ եթե ՀՀ իշխանությունները, դա կլինի Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը կամ Նիկոլ Փաշինյանը, չեն վստահում նրան, ինչպես է արցախահայերի հարցերը լուծելու։ Արցախի նախագահն արձագանքելով նշեց, որ դա նրա կարծիքն է, որ չեն վստահում։

Ավելի մեծ թվով արցախցիներ մոտեցան նրան, սկսեց հարցեր ուղղել նրան։ Իրավիճակը Արցախի ներկայացուցչության դիմաց լարված է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել