Իրադրությունը քիչ առաջ լարվել էր Արցախի ներկայացուցչության դիմաց, որտեղ արցախցիները բողոքի ակցիա էին իրականացնում՝ կապված Սամվել Շահրամանյանի երեկվա հրամանագրի հետ։
Նրանց հաջողվեց անցնել ոստիկաններին ու մուտք գործել շենք։ Այնտեղ էր Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։ Այս պահին իրադրությունը հանդարտվել է։
Արցախի տեղեկատվական շտաբն ավելի վաղ հայտնել էր, որ հաշվի առնելով սեպտեմբերի 20-ից հետո Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը՝ նախագահ Սամվել Շահրամանյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի 2023 թվականի հոկտեմբերի 1-ից պետական և համայնքային հիմնարկների, պետության և համայնքների կողմից հիմնադրված, ինչպես նաև դրանց մասնակցությամբ կազմակերպությունների, պետության և համայնքների կողմից ստեղծված հիմնադրամների աշխատողները համարվում են ազատված զբաղեցրած պաշտոններից, բացառությամբ.
Արցախի Նախագահի, աշխատակազմի ղեկավարի, ԱԽ քարտուղարի, Արցախի պատգամավորների և այլք, ովքեր շարունակում են պաշտոնավարել հասարակական հիմունքներով (առանց վարձատրության):
Հրամանագրով սահմանվում է, որ 2023 թվականի հոկտեմբերի 1-ից հետո Արցախի անունից տրվող փաստաթղթերը վավերական են: