Արզնի համայնքում Արցախից բռնի տեղահանված 472 անձ է բնակվում (137 ընտանիք)։ Այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում հայտնեց Արզնի համայնքի աշխատակազմի քարտուղար Նելլի Հարությունյանը։
«23 ընտանիք տեղավորվել են «Արզնի» առողջարանի մասնաշենքում։ 2020 թվականին մասնաշենքում նույնպես բնակվել են արցախցիներ։ Կոտայքի մարզպետի, Արզնի համայնքի ղեկավարի և առողջարանի տնօրեն տիկին Ռուզաննա Աֆանդյանի համագործակցության արդյունքում կացարանի կարիք ունեցողների մի մասը տեղավորվել են այստեղ»,-նշեց Հարությունյանը։
Առողջարանն ապահովում է նաև բնակիչների 3 անգամյա սնունդը։ Նա հայտնեց, որ այլ առողջարանների հետ նույնպես բանակցություններ վարվել են, սակայն միայն Ռուզաննա Աֆանդյանն է համաձայնել ընդունել արցախցիներին։
Մանրամասները՝ տեսանյութում։