Lexus-ի վարորդը վրաերթի է ենթարկել 10-ամյա տղայի․ ոստիկանություն

Հոկտեմբերի 12-ին, ժամը 17.10-ին, «Լեքսուս» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Բագրատունյաց և Չեխովի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 10-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Կատարվում է քննություն:

Բացի այդ, ևս մեկ վրաերթ է եղել հոկտեմբերի 13-ին։ Ոստիկանությունից հայտնում են, որ ժամը 07.55-ին, Երևանի Լուսինե Զաքարյան և Օհան Դուրյան փողոցների խաչմերուկում «Տոյոտա» մակնիշի մեքենայի վարորդը վերաերթի է ենթարկել 31-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել