Առողջապահության նախարարի հրամանով հաստատվել է էպիլեպսիայով, էպիլեպտիկ ստատուսով, միգրենով պացիենտների վարման գործելակարգը

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը սեպտեմբերի 22-ին հրաման է ստորագրել, որով հաստատվել է էպիլեպսիայով, էպիլեպտիկ ստատուսով պացիենտների և միգրենով պացիենտների վարման գործելակարգը։

Iravaban.net-ը հայտնում է, որ հրամանն ուժի մեջ է մտել հոկտեմբերի 8-ին։

Կոդը

Անվանում

G40 Էպիլեպսիա
G40.0 Տեղակայված (ֆոկալ, մասնակի, պարցիալ) իդիոպաթիկ էպիլեպսիա և էպիլեպտիկ համախտանիշեր` տեղակայված ցնցումներով սկիզբ ունեցող նոպաներով
G40.1 Տեղակայված (ֆոկալ, մասնակի, պարցիալ) ախտանիշային (սիմպտոմատիկ) էպիլեպսիա և էպիլեպտիկ համախտանիշեր` պարզ մասնակի նոպաներով

Նոպաներ`առանց գիտակցության խանգարման (փոփոխության)

G40.2 Տեղակայված (ֆոկալ, մասնակի, պարցիալ) ախտանիշային (սիմպտոմատիկ) էպիլեպսիա և էպիլեպտիկ համախտանիշեր` բարդ մասնակի (կոմպլեքսային պարցիալ) նոպաներով

Գիտակցության խանգարումով ուղեկցվող նոպաներ` հաճախ էպիլեպտիկ ավտոմատիզմներով

Երկրորդային տարածուն նոպաների վերածվող բարդ մասնակի նոպաներ

G40.3 Գեներալիզացված (համատարածուն) իդիոպաթիկ էպիլեպսիա և էպիլեպտիկ համախտանիշեր
G40.4 Այլ գեներալիզացված (համատարածուն) էպիլեպսիա և էպիլեպտիկ համախտանիշեր

Էպիլեպսիա`

 միոկլոնիկ աբսանսներով

 միոկլոնիկ-աստատիկ նոպաներով

Լենոքս-Գաստոյի (Lennox-Gastaut) համախտանիշ

«Սալաամյան» գրոհներ (նոպաներ) (Salaam)

Ախտանիշային վաղ միոկլոնիկ էնցեֆալոպաթիա

Ուեստի (West) համախտանիշ

G40.5 Հատուկ էպիլեպտիկ համախտանիշներ

Էպիլեպսիա մասնակի անընդմեջ (Epilepsia partialis continua, Կոժևնիկովի)

Էպիլեպտիկ ցնցումներ հետևյալ պատճառներից`

● ալկոհոլ

● դեղեր

● հորմոնային փոփոխություններ

● քնի զրկում

● սթրեսային գործոնների ազդեցություն

G40.8 Էպիլեպսիայի այլ ձևեր

Էպիլեպսիաներ և էպիլեպտիկ համախտանիշեր` առանց նոպաների մասնակի (ֆոկալ) կամ գեներալիզացված (համատարածուն) բնույթը ճշտելու

G40.9 Էպիլեպսիա` չճշտված

Էպիլեպտիկ

● ջղաձգումներ` ԱՀՃ*

● նոպայաձև բռնկումներ, պարոքսիզմեր` ԱՀՃ

● ցնցումներ` ԱՀՃ

*ԱՀՃ- առանց հավելյալ ճշտման

Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) Մեծահասակներ
Սեռ (արական, իգական) Արական, իգական
Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) ԱԲ
Հիվանդության փուլը (նկարագրել) Կիրառելի չէ
Բժշկական օգնության և սպասարկման պայմանները /բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում/ Արտահիվանդանոցային պայմաններում

Հիվանդանոցային պայմաններում բուժման կարիք ունեն միայն ցնցման ժամանակ վնասվածք ստանալու դեպքում

Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը /շտապ, անհետաձգելի, պլանային/ Պլանային

Շտապ կամ անհետաձգելի օգնության կարիք ունեն ցնցման ժամանակ վնասվածք ստանալու դեպքում

Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) Նյարդաբան
Գանգատներ Դեմքի, ձեռքի, ոտքի ակամա շարժումներ, ցնցումներ գիտակցության կորստի դրվագներ, հոգեհուզական կարճատև փոփոխություններ, տեսողության խանգարումներ:
Անամնեզ Պացիենտը նշում է դեմքի, ձեռքի, ոտքի ակամա շարժումներ, ցնցումներ, գիտակցության կորստի դրվագներ:
Զննման արդյունք/Ցուցում Առանց առանձնահատկությունների
Հոսպիտալացման ցուցում 1. Առաջին անգամ ի հայտ եկած էպիլեպտիկ նոպա

2. Սերիական ցնցումներ

3. Պլանային բուժման անարդյունավետություն

4. Դեղորայքակայուն էպիլեպսիա

5. Գիտակցության մթագնում

6. Էպիլեպտիկ ցնցման ընթացքում ստացած վնասվածքի հետևանքով հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության և սպասարկման, այդ թվում՝ վիրաբուժական միջամտության անհրաժեշտություն:

Բժիշկ-մասնագետի կողմից զննում, խորհրդատվություն  (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)

Հ/հ

Խորհրդատվության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1. Նյարդաբան

1

 1

2. Հոգեբույժ (ուղեկցող հոգեկան խանգարումների դեպքում)

0.3

0.3

3. Ակնաբույժ

0.02

0.02

4. Նյարդավիրաբույժ

0.2

0.2

*Տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնվի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)

Լաբորատոր հետազոտություններ

Հ/հ

Անվանումը

Տրամադրման քանակը

Արդյունք

1.

ԱԲ

Բ

Արյան ընդհանուր քննություն

1

1

Լեյոցիտների, մոնոցիտների քանակի բարձրացում ԿՆՀ-ի ինֆեկցիոն ախտահարման կասկածի դեպքում
2. Արյան բիոքիմիական քննություն էլեկտրոլիտների որոշումով

1

1

Նատրիումի, կալիումի և կալցիումի ցուցանիշների քանակական շեղումներ (հիպո, հիպեր):

Գործիքային հետազոտություններ

3. Էլեկտրոէնցեֆալոգրաֆիա

1

1

էպիլեպտիֆորմ փոփոխություններ առկայություն
4. Գլխուղեղի մագնիսառեզոնանսային շերտագրության

1

1

Գլխուղեղի կառուցվածքային փոփոխությունների բացակայություն
5. Գլխուղեղի համակարգչային շերտագրություն (մագնիսառեզոնանսային շերտագրության անցկացման անհնարինության կամ հակացուցումների դեպքում, ցնցման հետևանքով վնասվածք ստանալու պարագայում)

0.2

0.2

Գլխուղեղի կառուցվածքային փոփոխությունների բացակայություն

*Տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնվի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

Օգտագործվող դեղերի ցանկը (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)

Հ/հ

Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում

Անվանում

(ջեներիկ)

Չափման միավոր

Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն

Միջին օրական չափաքանակ

Բուժման կուրսի միջին չափաքանակ

Օրերի քանակ

1.

Կարբամազեպին 200մգ (դեղահատեր)

Կարբամազեպին

200մգ

օրը 3 անգամ

600

600

մշտական

2.

Վալպրոաթթվի 300 մգ աղելույծ դեղահատեր կամ երկարատև ձերբազատմամբ դեղահատեր

Վալպրոաթթու

300մգ

օրը 2 անգամ

1200

1200

մշտական

3.

Լևետիրացետամ 500մգ (դեղահատեր թաղանթապատ)

Լևետիրացետամ

500մգ

օրը 2 անգամ

1500

1500

մշտական

*Նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ:

**Տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնվի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։

Բուժական այլ միջոցառումներ (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)

Հ/հ

Բժշկական ծառայության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1.

Վիրահատական միջամտություն` ցնցման հետևանքով ստացած վնասվածքների դեպքում

0

0,1

*Տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնվի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։

Մանրամանսները՝ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել