99 հարկ վճարող տուգանվել է չգրանցված աշխատողներ ունենալու համար․ ՊԵԿ

2023 թ. սեպտեմբերին ՀՀ 99 հարկ վճարող տուգանվել է չգրանցված վարձու աշխատող ունենալու համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։

«2023 թ. սեպտեմբեր ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով 99 հարկ վճարողի մոտ արձանագրվել է քաղաքացուն աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու խախտում:

Չգրանցված (չձևակերպված) վարձու աշխատող ունեցող հարկ վճարողներին ՊԵԿ–ը, ընդհանուր առմամբ, առաջադրել է 62․2 մլն դրամի չափով տուգանք»,– նշված է կոմիտեի հաղորդագրության մեջ:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել