Երևանը պետք է լինի մարդկանց համար քաղաք․ Տիգրան Ավինյան

Նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանը երդվեց` ստանձնելով քաղաքապետի լիազորությունները, այնուհետև հանդես եկավ ելույթով։

Նա նշեց, որ ընդունում է մայրաքաղաքի նախկին և ներկա դժվարություններն ու մարտահրավերները՝ գիտակցելով այն ոչ
որպես բեռ, այլ՝ պատվի և պատասխանատվության, աշխատանքի ու առաքելության մանդատ:

«Վստահեցնում եմ՝ անելու եմ հնարավորն ու անհնարինը, որ Երևանը լինի մարդկանց համար հարմարավետ քաղաք, որ երևանցին իր խնդիրներով ու ցանկություններով կիսվի մեզ հետ, համոզված լինելով, որ բարձրաձայնված խնդիրները կլուծվեն՝ հիմքում դնելով հանրային շահը՝ որպես սկզբունք:

Հանրային շահի գերակայությունն է ստեղծելու Երևանի զարգացման համար այն ներդաշնակ միջավայրը, որտեղ մեր քաղաքը, պահպանելով իր յուրահատկություններն ու դիմագիծը, կնորացվի, կբարեկարգվի և էլ ավելի կգեղեցկանա»,-նշեց Ավինյանը:

Երևանի քաղաքապետի խոսքով՝ նա հանձնառությունն է ստանձնում մանկապարտեզ, դպրոց, համալսարան կամ աշխատանքի գնացող մարդու առօրյա հոգսերը հնարավորինս նվազեցնել՝ քաղաքը դարձնելով առավել հարմար և հասանելի:

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել