Դատախազությունը ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության «Զվարթնոց» բաժնի նախկին պետից պահանջում է բռնագանձել 662 մլն դրամ և 2 անշարժ գույք

Հակակոռուպցիոն դատարանը 2023 թվականի հոկտեմբերի 6-ին վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Երևանի քաղաքապետարանի «Հողի և ունեցվածքի գործառնություններ» ՓԲԸ-ի նախկին տնօրեն, Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության «Զվարթնոց» բաժնի նախկին պետ Գևորգ Հակոբյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 

  • Երևան քաղաքի Ամիրյան փողոցում գտնվող 2 անշարժ գույք և մեկ տրանսպորտային միջոց, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը, որն ընդհանուր կազմում է 200 մլն 950 հազար դրամ.
  • «Գ և Ս ռեզիդենս» ՍՊ ընկերության 50 տոկոս մասնակցությունը.
  • 13 մլն 549 հազար 105 դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ.
  • 662 մլն 223 հազար 797 դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել