Սահմանափակ շրջանառունակություն ունեցող գույքը ժառանգելու կարգը

Ժառանգատուին պատկանող գույքը, որը շրջանառության մեջ է գտնվում հատուկ թույլտվությամբ (զենք և այլն), ժառանգության զանգվածի մեջ է մտնում և ժառանգվում է օրենքով սահմանված ընդհանուր հիմունքներով:

Ժառանգության ընդունման համար, որի զանգվածի մեջ մտնում է նման գույքը, հատուկ թույլտվություն չի պահանջվում:

Նման ժառանգություն ընդունած անձը պարտավոր է մեկ ամսվա ընթացքում դիմել լիազորված պետական մարմին` թույլտվություն ստանալու համար:

Ժառանգի դիմումը մերժելու դեպքում նման թույլտվություն պահանջող գույքի նկատմամբ նրա սեփականության իրավունքը դադարեցվում է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել