Եթե թատրոնի կամ այլ վայրի հանդերձարանում գույք եք ի պահ հանձնել

Կազմակերպությունների հանդերձարաններում պահատվությունն անհատույց է, եթե պահատվության համար վարձատրություն սահմանված չէ կամ դա այլ ակնհայտ եղանակով պայմանավորված չէ գույքն ի պահ հանձնելիս:

Հանդերձարան հանձնված գույքի պահառուն, անկախ պահատվությունը հատուցվող, թե անհատույց լինելուց, պարտավոր է գույքի պահատվության համար ձեռնարկել օրենքով նախատեսված բոլոր միջոցները:

Նշված կանոնները կիրառվում են նաև պահատվության նպատակով կազմակերպություններում և տրանսպորտային միջոցներում հատկացված տեղերում քաղաքացիների կողմից թողնված, սակայն, ի պահ չհանձնված վերնահագուստի, գլխարկների և այլ նմանատիպ գույքի պահատվության նկատմամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել