Անասնագոմում բռնկված հրդեհի հետևանքով մեկ անձ է մահացել, մեկը հիվանդանոց է տեղափոխվել

Հոկտեմբերի 11-ին, ժամը 04։36-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զոլաքար գյուղում այրվում է անասնագոմ։

Այս մասին հայտնում են Փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տեղի ուժերով բժշկական կենտրոն են տեղափոխվել տուժածներ Ա․ Ս․-ն (ծնված 1995 թ) և Ն․ Ա․-ն (ծնված 1962 թ․), որտեղ արձանագրվել է վերջինիս մահը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05։14-ին, մարվել՝ 08։25-ին։ Այրվել են տանը հարակից անասնագոմի (ընդհանուր մոտ 160 քմ) տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 136 քմ)։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել