Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) հրատապ ընթացակարգով կքննարկի Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վերաբերյալ հարցը:
Ինչպես հայտնում է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը՝ քննարկումը տեղի կունենա հոկտեմբերի 12-ին:
Հիշեցնենք, որ Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակում էր սկսել՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ, խաղաղ բնակիչներին: Զոհվել և վիրավորվել էին նաև քաղաքացիական անձինք: Սեպտեմբերի 20-ին ԼՂ իշխանություններն ընդունեցին ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ: Լեռնային Ղարաբաղից Հայաստանի Հանրապետություն են տեղափոխվել 100 հազար 632 բռնի տեղահանված քաղաքացիներ: