«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ նոր բաժանորդի գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 10-ին ժամը 11:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Չկալով, Դեբեդ բնակավայրերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը:
- Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 11-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Գողթ, Գեղարդ բնակավայրերի գազասպառողների,
- Ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Լոռու մարզի Դսեղ բնակավայրի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների,
- Ժամը 09:30-ից մինչև ժամը 18:00-ն՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Համբարձումյան, Երևանյան փողոցների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: