Եղիշե Կիրակոսյանը Հաագա է մեկնում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հոկտեմբերի 9-ին, որոշում է ստորագրել, որով Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին, գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանին և գրասենյակի միջպետական վեճերով Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանության վարչության պետ Արամ Արամյանին հոկտեմբերի 9-13-ը ներառյալ գործուղել է Նիդերլանդների Թագավորություն (Հաագա)։

Պատճառը դատարանում ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական գործի շրջանակներում Հայաստանի կողմից ընդդեմ Ադրբեջանի ներկայացված 2 ժամանակավոր միջոց կիրառելու միջնորդության վերաբերյալ նշանակված բանավոր լսումներին մասնակցելը, նախապատրաստական աշխատանքներ կատարելը և քննարկումներ անցկացնելն է։

Գործուղումից վերադառնալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում Եղիշե Կիրակոսյանը օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները պետք է ներկայացնի Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել