Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արմավիրի մարզում գործող «Նաիրի-16» ՓԲԸ-ում իրականացրած ստուգման արդյունքում պարզել են, որ Ընկերությունը գործունեություն է իրականացնում առանց անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտային օդ արտանետման թույլտվության։
Այս մասին հայտնում են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից։
Տեսչական մարմնի կողմից կասեցվել է Ընկերությանը պատկանող բետոնի արտադրամասի բետոնահանգույցի և կից գործող չորանոցի հետագա շահագործումը։