Հավանական է Թբիլիսիում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցով հանդիպումը․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Թբիլիսիում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ երկկողմ կամ եռակողմ հանդիպման հնարավորության մասին։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ն։

«Եթե նման պայմանավորվածություն լինի, մեր համապատասխան կառույցների ներկայացուցիչները կարող են գալ Վրաստան՝ երկկողմ կամ եռակողմ հանդիպման (հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ՝ խմբ.)»,- ասել է Ալիևը Վրաստանի վարչապետ Իրակլիի հետ համատեղ ասուլիսում։

Հիշեցնենք, որ Ալիևը Վրաստան է մեկնել աշխատանքային այցով՝ Ղարիբաշվիլիի հրավերով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել