Մեկ օրում երկու ական է պայթել Ադրբեջանում․ կա զոհ և վիրավոր

Ադրբեջանի Թարթառի շրջանում մեկ օրում ականի երկու պայթյուն է տեղի ունեցել։ Ականների պայթյունից կա զոհ և վիրավոր։

Միջադեպը տեղի է ունեցել այսօր՝ հոկտեմբերի 6-ին՝ ժամը 17։00-ի սահմաններում Չայլի գյուղի տարածքում։ Հակահետևակային ականի պայթյունի հետևանքով մահացել է 1989 թվականին ծնված Ալիհեյդար օղլու Խադիևը։

Մյուս միջադեպը տեղի է ունեցել ժամը 20։30-ի սահմաններում։ Հասանգայա գյուղի 37-ամյա բնակիչ Զամեդին Հասանլին ականի պայթյունի հետևանքով ոտքերի վնասվածներ է ստացել ու հոսպիտալացվել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՀ ԱԳՆ-ն կոչ էր արել ստիպել Հայաստանին հրապարակել ականապատ դաշտերի քարտեզները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել