Ֆրանսիայի Վիեն քաղաքում Ուկրաինայի դրոշը հանվել է Ադրբեջանի մասին Զելենսկու խոսքերից հետո

Ֆրանսիայի հարավ-արևելքում գտնվող Իզեր դեպարտամենտի Վիեն քաղաքի քաղաքապետ Թիերի Կովաչը հրամայել է հանել ուկրաինական դրոշը քաղաքապետարանի շենքից։ Նա այս կերպ վրդովմունք է հայտնել Վլադիմիր Զելենսկուն՝ Ադրբեջանին շնորհակալություն հայտնելու համար։ Այս մասին հայտնում է  Dauphiné liberé-ը, փոխանցում է РИА Новости-ն։

Ավելի վաղ ուկրաինական լրատվամիջոցները հայտնել էին Զելենսկու և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հեռախոսազրույցի մասին, որի ընթացքում քննարկվել են էներգետիկ ոլորտում Բաքվի հումանիտար օգնությունը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությունը, առկա մարտահրավերները և փոխգործակցության ձևաչափերը։

«Դուք չեք կարող վկայակոչել արևմտյան արժեքները, դրա հիման վրա օգնության կանչել Արևմուտքին` միաժամանակ կիսելով միաժամանակ կիսելով Լեռնային Ղարաբաղում (Արցախի Հանրապետություն՝ խմբ․) էթնիկ զտումներ նախաձեռնած ռեժիմի տեսլականը : Ադրբեջանական բռնապետին աջակցության այս ձևն անընդունելի է։  Դրոշի հեռացումը  ոչ մի կերպ չի ազդում  աջակցության վրա, որը Վիենը ցուցաբերում է ուկրաինացի ժողովրդին», – մեջբերում է հրատարակությունը քաղաքապետի խոսքերը։

Ըստ Կովաչի՝ «չի կարելի շնորհակալություն հայտնել Բաքվին» մարդասիրական օգնության համար, մասնավորապես էներգետիկ ոլորտում, մինչդեռ Ադրբեջանը «գազը վաճառում է մեկուկես անգամ թանկ գնով՝ Հայաստանի դեմ իր ռազմական ջանքերը ֆինանսավորելու համար»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել