Ռուսաստանը Սյունիքում գլխավոր հյուպատոսություն կբացի։ Այս մասին հայտնում են Հայաստանում ՌԴ դեսպանությունից՝ ընդգծելով, որ դա նոր քայլ է համագործակցության զարգացման համար։
Նշվում է, որ հոկտեմբերի 5-ին կայացել է հանդիպում ՌԴ ԱԳՆ՝ Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության բացման առաջնահերթ խմբի ղեկավարի և Մեղրիի քաղաքապետի միջև։
Քննարկվել են Սյունիքի մարզում Ռուսաստանի հյուպատոսական գրասենյակի բացման հեռանկարները, ինչը զգալիորեն կպարզեցնի հյուպատոսական ծառայությունների հասանելիությունը Հայաստանի հարավում բնակվող ՌԴ քաղաքացիների համար։
«Բացի այդ, նշվել է, որ նոր գլխավոր հյուպատոսությունը կնպաստի հայ-ռուսական հարաբերությունների հետագա ամրապնդմանը և տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը, ինչպես նաև կնպաստի մշակութային, հումանիտար, առևտրային, տնտեսական և միջտարածաշրջանային համագործակցության ընդլայնմանը»,-ասվում է հաղորդագրության մեջ