ՌԴ ՊՆ պատվիրակության հետ հանդիպում ՀՀ ՊՆ-ում պլանավորված չէ․ Արամ Թորոսյան

ՀՀ ՊՆ-ն ՌԴ ՊՆ պատվիրակության այցի վերաբերյալ որևէ տեղեկություն չունի։ Այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում հայտնեցին Պաշտպանության նախարարությունից։

 «ՀՀ ՊՆ-ն որևէ տեղեկություն չունի և նման հանդիպում ՀՀ ՊՆ-ում պլանավորված չէ»,-ասաց ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

Նշենք, որ ТАСС լրատվական գործակալությունը՝ հղում տալով իր աղբյուրին հատնեց, որ  Ռուսաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը կայցելի Երեւան՝ քննարկելու Արցախից ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերման ժամկետները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել