Ադրբեջանի Հանրապետության մարդու իրավունքների հանձնակատար Սաբինա Ալիևան առանց նախնական ծանուցման այցելել է կալանավորված անձանց։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոները։
Օմբուդսմենն այցելել է ադրբեջանահայկական պետական սահմանին ապօրինի տեղադրված Բերձորի սահմանային անցակետից գերեվարված Ռուբեն Վարդանյանին։
Նշվում է, որ Ռուբեն Վարդանյանի պաշտպանությունն իրականացվում է նրա ընտանիքի կողմից ընտրված փաստաբանը։
Հայտնում են, որ Վարդանյանը կապ է հաստատել ընտանիքի անդամների հետ։