Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Ֆրանսիայի արտգործնախարարին

Հայ բնակիչների բռնի տեղահանման մասին Ֆրանսիայի պնդումները հակասում են ՄԱԿ-ի, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և փախստականների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի տվյալներին։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն։

Նա նշել է, որ Ֆրանսիան երբեք չի մտահոգվել ադրբեջանցիների զանգվածային «տեղահանությունների» (չակերտները՝ Iravaban.net-ի) , ռազմական «հանցագործությունների» (չակերտները՝ Iravaban.net-ի) և «սպանությունների» (չակերտները՝ Iravaban.net-ի) մասին։

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսում  Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի (Արցախի Հանրապետություն՝ խմբ․) հայերը ինքնակամ չեն լքել իրենց տները, դա բռնի տեղահանում էր։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել