Լիտվան 350 հազար եվրոյի մարդասիրական օգնություն է ուղարկում Հայաստան՝ օգնելու լուծել Լեռնային Ղարաբաղից (Արցախի Հանրապետություն՝ խմբ․) բռնի տեղահանվածների կենսական կարիքները:
Այս մասին տեղեկացրել է Լիտվայի արտգործնախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը X-ի իր միկրոբլոգում:
«Մենք աջակցում ենք Հայաստանի անկախությանը, ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և հայ ժողովրդի ընտրած ժողովրդավարության ուղին»,-գրել է նա: