ԱՄՆ 75 կոնգրեսականներ Բայդենին կոչ են արել պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ

ԱՄՆ կոնգրեսի 75 անդամներ նախագահի վարչակազմին կոչ են արել պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ։ ԱՄՆ նախագահին ուղղված նամակում ասվում է․

«2 հոկտեմբերի, 2023

Մեծարգո Ջոզեֆ Ռ. Բայդեն կրտսեր,

Միացյալ Նահանգների Նախագահ

Սպիտակ տուն

1600 Փենսիլվանիա պողոտա, Ն․Յ․

Վաշինգթոն Կ․Շ․ 20500

Հարգելի Նախագահ Բայդեն,

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը չհրահրված ռազմական հարձակում սկսեց Լեռնային Ղարաբաղի (Արցախի) վրա՝ փորձելով ուժով իրեն ենթարկել տարածաշրջանի էթնիկ հայ բնակչությանը։ 24-ժամ տեված հարձակումից հետո, մի քանի հազար խաղաղ բնակիչներ դուրս մղվեցին իրենց տներից, ավելի քան 200 մարդ զոհվեց։ Արցախի իշխանությունները հետագա արյունահեղությունից խուսափելու համար համաձայնեցին զինաթափվել։

Ադրբեջանի ռազմական հարձակումը Արցախի դաժան իննամսյա պաշարման, որը տարածաշրջանի 120,000 խաղաղ բնակիչներին, այդ թվում՝ 30,000 երեխաներին զրկել է սննդից, դեղորայքից և առաջին անհրաժեշտության այլ պարագաներից, գագաթնակետը դարձավ: Արցախի բնակչության զանգվածային տեղահանումների լույսի ներքո պարզ է դառնում, որ մեր երկրի արձագանքը այս ճգնաժամին և ավերածությունների մասշտաբներին համարժեք չի եղել։ Հավատացած ենք, որ Միացյալ Նահանգները պետք է Ադրբեջանին հստակ հասկացնի, որ Արցախի դեմ իր չհրահրված ագրեսիան անընդունելի է և համապատասխան պատասխանի կարժանանա։

Ադրբեջանի հարձակումը և Արցախի նվաճումը շրջանի հայ բնակչությանն այլ ելք չթողեցին, քան փախչել՝ Ադրբեջանի դաժան, ավտորիտար կառավարման ներքո իրենց ապագայի համար վախենալով: Ավելի քան 100,000 մարդ՝ տարածաշրջանի բնակչության ավելի քան 80 տոկոսը, որպես փախստական տարհանվել են Հայաստան։ Մեզ անհանգստացնում են նաև այն տեղեկությունները, որ Ադրբեջանի իշխանությունները ձերբակալում են Արցախի քաղաքական ղեկավարության անդամներին՝ թույլ չտալով նրանց տարհանումը անվտանգ տարածք։

Նախքան Ադրբեջանի ռազմական հարձակումը, վայրագությունների/դաժանությունների կանխարգելման հարցերով զբաղվող մի քանի առաջատար գիտնականներ այդ թվում՝ ՄԱԿ-ի խոշտանգումների գծով նախկին հատուկ զեկուցող Խուան Մենդեզը և Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն, ահազանգեցին ցեղասպանության մասին։ Չնայած մոտալուտ էթնիկ զտումների մասին այդ համոզիչ նախազգուշացումներին, մեր աչքի առաջ տեղի է ունենում այս մարդասիրական աղետը, որը հնարավոր էր կանխել։

ԱՄՆ-ն բարոյական պարտավորություն ունի անելու այն ամենը, ինչ անհրաժեշտ է՝ այս անհարկի տառապանքներին վերջ դնելու համար և ապահովելու, որ Ադրբեջանը բախվի իր կողմից էթնիկ զտումներ կազմակերպելու հետևանքներին:

Այս նպատակով մենք հարգանքով խնդրում ենք, Ձեր վարչակազմին ձեռնարկել հետևյալ գործողությունները.

  1. Կիրառել Ազատության աջակցության ակտի 907-րդ բաժինը, որն ԱՄՆ կառավարությանն արգելում է ռազմական օգնություն տրամադրել Ադրբեջանին։ Նաև կոչ ենք արվում «Գլոբալ Մագնիտսկու օրենքը» կիրառելով անձնական պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների նկատմամբ, Ադրբեջանին հասկացնելու, որ իր ագրեսիան չի հանդուրժվելու։
  2. Հզոր մարդասիրական օգնություն տրամադրելու միջոցով աջակցել Արցախի տեղահանված բնակչությանը և կոչ անել ու համախմբել միջազգային հանրությանը նույնն անելու համար՝ առաջնորդելով միջազգային մարդասիրական օգնության գործողության կազմակերպումը։
  3. Ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները Արցախի բնակչության անվտանգ տարհանումն ապահովելու համար, այդ թվում՝ Լաչինի միջանցքում դիտորդների անհապաղ տեղակայման միջոցով, ինչպես նաև Ադրբեջանի իշխանությունների հետ անմիջական փոխգործակցության միջոցով՝ Արցախի տեղական ղեկավարներին համաներում տրամադրելու համար։

Կանխավ շնորհակալ ենք մեր խնդրանքները հաշվի առնելու համար: Հուսով ենք, որ Ձեր վարչակազմը վճռական քայլեր կձեռնարկի Արցախի ժողովրդի տառապանքը մեղմելու համար։

Խորին շնորհակալությամբ,

  1. Աննա Գ. Էշոու, Կոնգրեսի անդամ
  2. Նենսի Փելոսի, Կոնգրեսի անդամ
  3. Ֆրենկ Փալոն, կրտսեր, Կոնգրեսի անդամ
  4. Գուս Մ. Բիլիրակիս, Կոնգրեսի անդամ
  5. Ադամ Շիֆ, Կոնգրեսի անդամ
  6. Դավիդ Վալադաո, Կոնգրեսի անդամ
  7. Քեթրին Մ. Քլարկ, Կոնգրեսի անդամ
  8. Յան Շակովսկի, Կոնգրեսի անդամ
  9. Գրեյս Ֆ. Նապոլիտանո, Կոնգրեսի անդամ
  10. Գրեյս Մենգ, Կոնգրեսի անդամ
  11. Էլեոնոր Հոլմս Նորթոն, Կոնգրեսի անդամ
  12. Հեյլի Սթիվենս, Կոնգրեսի անդամ
  13. Բոնի Ուոթսոն Քոլման, Կոնգրեսի անդամ
  14. Նանետ Դիաս Բարագան, Կոնգրեսի անդամ
  15. Մաքսին Ուոթերս, Կոնգրեսի անդամ
  16. Էրիկ Սվալուել, Կոնգրեսի անդամ
  17. Ռոբերտ Գարսիա, Կոնգրեսի անդամ
  18. Լինդա Տ. Սանչես, Կոնգրեսի անդամ
  19. Բրեդ Շերման, Կոնգրեսի անդամ
  20. Ջոյս Բիթթի, Կոնգրեսի անդամ
  21. Բրայան Հիգինս, Կոնգրեսի անդամ
  22. Ջուդի Չու, Կոնգրեսի անդամ
  23. Ջիմ Կոստա, Կոնգրեսի անդամ
  24. Լլոյդ Դոգեթ, Կոնգրեսի անդամ
  25. Սեթ Մագազիներ, Կոնգրեսի անդամ
  26. Պոլ Դ. Տոնկո, Կոնգրեսի անդամ
  27. Քևին Մալլին, Կոնգրեսի անդամ
  28. Քրիս Պապպաս, Կոնգրեսի անդամ
  29. Դոնալդ Նորկրոս, Կոնգրեսի անդամ
  30. Գվեն Ս. Մուր, Կոնգրեսի անդամ
  31. Խոակին Կաստրո, Կոնգրեսի անդամ
  32. Մադլեն Դին, Կոնգրեսի անդամ
  33. Թոնի Կարդենաս, Կոնգրեսի անդամ
  34. Ջուլիա Բրաունլի, Կոնգրեսի անդամ
  35. Բարբարա Լի, Կոնգրեսի անդամ
  36. Մորգան Մակգարվի, Կոնգրեսի անդամ
  37. Դուայթ Էվանս, Կոնգրեսի անդամ
  38. Դեբի Վասսերման Շուլց, Կոնգրեսի անդամ
  39. Մերի Գեյ Սկանլոն, Կոնգրեսի անդամ
  40. Ջ.Լուիս Կորրեա, Կոնգրեսի անդամ
  41. Ջիմի Գոմես, Կոնգրեսի անդամ
  42. Քեթի Փորթեր, Կոնգրեսի անդամ
  43. Դան Գոլդման, Կոնգրեսի անդամ
  44. Ռո Խաննա, Կոնգրեսի անդամ
  45. Ռաջա ​​Կրիշնամուրթի, Կոնգրեսի անդամ
  46. Դեբորա Ք.Ռոսս, Կոնգրեսի անդամ
  47. Քրիսի Հուլահան, Կոնգրեսի անդամ
  48. Մայք Լևին, Կոնգրեսի անդամ
  49. Դինա Տիտուս, Կոնգրեսի անդամ
  50. Ռաուլ Մ. Գրիյալվա, Կոնգրեսի անդամ
  51. Ադրիանո Էսպայլատ, Կոնգրեսի անդամ
  52. Ջոշ Գոթթայմեր, Կոնգրեսի անդամ
  53. Լորի Թրահան, Կոնգրեսի անդամ
  54. Ջեյմս Պ. Մակգովերն, Կոնգրեսի անդամ
  55. Սուզի Լի, Կոնգրեսի անդամ
  56. Շոն Քաստեն, Կոնգրեսի անդամ
  57. Ջոն Բ. Լարսոն, Կոնգրեսի անդամ
  58. Իլհան Օմար, Կոնգրեսի անդամ
  59. Թոմ ՄաքՔլինթոք, Կոնգրեսի անդամ
  60. Բրեդլի Սքոթ Շնայդեր, Կոնգրեսի անդամ
  61. Դեյվիդ Ջ.Տրոն, Կոնգրեսի անդամ
  62. Ջենիֆեր Լ. Մակլելլան, Կոնգրեսի անդամ
  63. Սյուզան Ուայլդ, Կոնգրեսի անդամ
  64. Ջեյք Օչինկլոս, Կոնգրեսի անդամ
  65. Չելլի Փինգրի, Կոնգրեսի անդամ
  66. Մարկ Տականո, Կոնգրեսի անդամ
  67. Սալուդ Կարբաջալ, Կոնգրեսի անդամ
  68. Նիկեմա Ուիլյամս, Կոնգրեսի անդամ
  69. Շեյլա Չերֆիլուս-ՄակՔորմիկ, Կոնգրեսի անդամ
  70. Բեթի ՄակՔոլում, Կոնգրեսի անդամ
  71. Թեդ Վ. Լիյու, Կոնգրեսի անդամ
  72. Մայք Թոմփսոն, Կոնգրեսի անդամ
  73. Էլիսա Սլոտկին, Կոնգրեսի անդամ
  74. Ջեյմի Ռասկին, Կոնգրեսի անդամ
  75. Սթիվեն Ֆ. Լինչ, Կոնգրեսի անդամ

Պատճեն․ Մեծարգո Էնթոնի Բլինկենին, պետքարտուղար, Մեծարգո Սամանթա Փաուերին, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն, Մեծարգո Ջեյք Սալիվանին, Ազգային անվտանգության հարցերով խորհրդական»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել