Տղամարդը ծեծել է կնոջը, կրակել նրա ուղղությամբ․ ոստիկանություն

Հոկտեմբերի 1-ին, ժամը 17-ին, 55-ամյա մի կին ոստիկանության Ամասիայի բաժնում տվել է հաղորդում, որ գիշերը 60-ամյա ամուսինը, ոգելից խմիչք օգտագործած վիճակում, տանը ծագած վիճաբանության ժամանակ ծեծի է ենթարկել իրեն, ձեռքով մի քանի անգամ հարվածել մարմնի տարբեր մասերին՝ պատճառել վնասվածք, նաև պայուսակից հանել է օդամղիչ ատրճանակը, մի քանի անգամ կրակել է իր ուղղությամբ, հետո էլ բակում երկու անգամ կրակել է օդ:

Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Ամուսինը ոստիկանության բաժին է ներկայացրել օդամղիչ ատրճանակը: Նրա նկատմամբ կայացվել է անհետաձգելի միջամտություն կիրառելու մասին որոշում, նա ձերբակալվել և ներկայացվել է Շիրակի մարզային քննչական վարչություն:

Հանգամանքները պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել