«Տխմարը դու ես, այ չինական․ հանգստացի աղջիկ ջան, ամեն մեկին բերում շպրտում են»․ Ալեն Սիմոնյանը՝ Աննա Մկրտչյանին

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի՝ իշխանությանն ուղղված ելույթից հետո ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասաց, թե պատգամավորը սեփական փորձով էր կիսվում։ Ինչին ի պատասխան ընդդիմադիր պատգամավորն ասաց․ «Տխմար»։

Ալեն Սիմոնյանն արձագանքեց․ «Տխմարը դու ես, ա՛յ չինական։ Մի հատ հանգստացիր, անդաստիարակ երևույթ ես։

Հետո Ալեն Սիմոնյանն ասաց․ «Ամեն մեկին բերում շպրտում են․․․»։

Այս ընթացքում Աննա Մկրտչյանը տեղից պատասխանում էր Ալեն Սիմոնյանին։

ԱԺ նախագահը շարունակեց պատասխանել․ «Ձա՛յնդ, հանգստացիր մի հատ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել