Վահագն Խաչատուրյանը դիվանագիտական աստիճաններ է շնորհել

Նախագահ Վահագն Խաչատուրյանը սեպտեմբերի 29-ին հրամանագիր է ստորագրել՝ դիվանագիտական աստիճաններ շնորհելու վերաբերյալ։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանա-դրության 132-րդ հոդվածի 3-րդ մասի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի.

1. Արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան շնորհել՝

Հրաչյա Արշակի ՓՈԼԱԴՅԱՆԻՆ Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:

2. Արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան շնորհել՝

Վիկտոր Լևոնի ԵՆԳԻԲԱՐՅԱՆԻՆ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան

Հովհաննես Նվերի ՎԻՐԱԲՅԱՆԻՆ Արգենտինայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան

Սահակ Սևադայի ՍԱՐԳՍՅԱՆԻՆ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ

Նելլի Արկադիի ՍԱՐՈՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջազգային պայմանագրերի և իրավունքի վարչության պետ»,-նշվում է հրամանագրում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել