Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը Ազգային ժողովում ներկայացրել է առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորների աշխատավարձի հավելավճար տրամադրելու մասին նախագիծը։
Փոխնախարարի խոսքով՝ դատավորների 66 տոկոսը առաջին ատյանի դատարաններում են աշխատում։
«Եռաստիճան համակարգում ծանրաբեռնվածության ամենամեծ բեռը կրում են հենց առաջին ատյանի դատարանի դատավորները։ Դատական համակարգում արդեն իսկ նկատվում են իրական ռիսկեր՝ համապատասխան բարձր որակավորում ունեցող մասնագետների կողմից առաջին ատյանի դատարանների դատավորների առկա թափուր պաշտոնները համալրելու ցանկության և շահագրգռվածության բացակայության մասով»,-նշեց Լևոն Բալյանը՝ հավելելով, որ հավելում է սահմանվել ինչպես Հակակոռուպցիոն դատարանի, այնպես էլ վճռաբեկ և Սահմանադրական դատարանի դատավորների համար։
Նախագծով առաջարկվում է հունվարի 1-ից 60 տոկոսի չափով հավելում սահմանել նաև առաջին ատյանի դատարանի դատավորների համար։ Այն ազդելու է 206 դատավորների վրա։ Որոշման ընդունումը 1 միլիարդ 400 միլիոն դրամի ծանրաբեռնվածություն է առաջացնելու բյուջեի վրա։
Մանրամասները՝ տեսանյութում։