Արմեն Գրիգորյանը հանդիպել է Էբրահիմ Ռայիսիի հետ

Թեհրան աշխատանքային այցիս ընթացքում հանդիպել եմ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ:

Այս մասին հայտնում է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Հանդիպման ընթացքում քննարկել ենք տարածաշրջանային անվտանգային իրավիճակը և ընդգծվել, որ սահմանների անձեռնմխելիության սկզբունքը պետք է հարգվի իսկ հակամարտությունները՝ լուծվեն երկխոսության միջոցով:

Անդրադառնալով հայ-իրանական երկկողմ հարաբերություններին՝ կարևորվել ենք այդ հարաբերությունների բազմաոլորտ զարգացման շարունակականությունը:

Իբրահիմ Ռաիսին խնդրել է իր ջերմ ողջույնները փոխանցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել