ԼՂ-ից հայերի բռնի տեղահանումը նույնպես ընկնում է դատարանի իրավազորության ներքո․ Եղիշե Կիրակոսյան

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ Սահմանադրական դատարանը մարտի 24-ին հրապարակել է 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում (ստատուտ) ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» որոշման եզրափակիչ մասը։

Դրա համաձայն՝ Հռոմի ստատուտը համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը։ Հարցն այժմ քննարկվում է ԱԺ-ում։ Այն խորհրդարանում ներկայացրեց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

Նա պատասխանելով պատգամավոր Գևորգ Պապոյանի հարցին՝ նշեց, որ ԼՂ-ից հայերի բռնի տեղահանումը նույնպես ընկնում է դատարանի իրավազորության ներքո։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել