Առկա են թափուր հաստիքներ Արցախից բռնի տեղահանված բուժաշխատողների համար

Առողջապահական համակարգում առկա են թափուր հաստիքներ, որոնց համար կարող են դիմել Արցախից  բռնի տեղահանված բուժաշխատողները։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

«Բարձրագույն և միջին բժշկական կրթություն ունեցողների համար հանրապետությունում առկա թափուր հաստիքների մասին տեղեկատվությունը հրապարակված է նախարարության պաշտոնական կայքում։

Բուժաշխատողների կրթական և զբաղվածության կարիքները վեր հանելու և հոգալու համար խնդրում ենք դիմել Առողջապահության ազգային ինստիտուտ՝ 096 14 40 83 հեռախոսահամարով, երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 9:00-19:00-ը։

Արցախի Հանրապետությունից  բռնի տեղահանված մեր հայրենակիցները հարցերի դեպքում կարող են դիմել նաև Առողջապահության ազգային ինստիտուտ, որտեղ նաև անվճար խորհրդատվություն է տրամադրվում»,– տեղեկացնում են նախարարությունից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել