ՀՀ-ում այս պահին շուրջ 4500 թափուր աշխատատեղ կա

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են․

«Հարգելի՛ քաղաքացիներ,

տեղեկացնում ենք, որ ԼՂ-ից բռնի տեղահանված և աշխատանք փնտրող անձինք առցանց կարող են ծանոթանալ Միասնական սոցիալական ծառայության կողմից հավաքագրված, ՀՀ-ում այս պահին առկա շուրջ 4500 թափուր աշխատատեղերին (հղում՝ https://workforall.am/gorc-vacancy/index) կամ կարող են հաշվառվելու նպատակով մոտենալ Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն (հասցեները՝ https://socservice.am/offices): Հաշվառումից հետո կիրականացվի կարիքների գնահատում և կառաջարկվի համապատասխան աշխատանք:

Այն գործատուները, որոնք պատրաստակամ են համագործակցել նախարարության հետ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց զբաղվածության ապահովման նպատակով, կարող են ներկայացնել իրենց կազմակերպությունում առկա թափուր հաստիքները տվյալ հարթակում (հղում՝ https://workforall.am/) կամ դիմել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 114 հեռախոսահամարով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել