Որքա՞ն է անշարժ գույքի հիփոթեքի պայմանագրի վավերացման արժեքը

Ինչպես գիտենք, անշարժ գույքի հետ կապված բոլոր գործարքները պարտադիր կերպով վավերացվում են նոտարական կարգով, իսկ դրանցից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման: Նշված պայմանագրերը նոտարական կարգով վավերացնելու համար սահմանված է պետական տուրք և նոտարական ծառայության վճար:

Օրինակ նոտարի կողմից անշարժ գույքի հիփոթեքի կամ շարժական գույքի կոշտ գրավի պայմանագրերի վավերացման (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության ոչ պետականհողամասերի, տնամերձերի և այգեգործական հողամասերի յուրաքանչյուր միավորի և բնակելի նշանակության գույքի) համար սահմանված է 1000 (հազար) դրամ պետական տուրք՝ գումարած նոտարի ծառայությունների համար սահմանված վճարը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել