Մենք արձանագրում ենք, որ Ադրբեջանի կողմից տեղի են ունենում կամայական ձերբակալություններ

Պիտի արձանագրեմ նաև, որ անցակետում և մինչև անցակետը մենք արձանագրում ենք, որ Ադրբեջանի կողմից տեղի են ունենում կամայական ձերբակալություններ, ինչը չափազանց անհանգստացնող փաստ է: Այս մասին կառավարության նիստին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Պետք է արձանագրենք նաև, որ մեր պետական մարմինները բոլոր նման դեպքերում պետք է համարժեք քայլերի դիմեն՝ կամայական ձերբակալված անձանց իրավունքները պաշտպանելու, այդ թվում՝ միջազգային ատյաններում։

Սա պետք է լինի մեր օրակարգում այնքան ժամանակ, մինչև այդ հարցերը հասցեագրված չեն պատշաճ ձևով»,-նշել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել