«Բնակելի տարածքներ նվիրելու մասին» նախագիծը օրակարգում է․ երկու ընտանիքի բնակելի տարածք կնվիրվի

Կառավարության հերթական նիստը կկայանա վաղը՝ սեպտեմբերի 28-ին: Նիստի օրակարգը հայտնի է, օրակարգային հարցերից մեկն էլ «Բնակելի տարածքներ նվիրելու մասին»  նախագիծն է:

Նախագծում ասվում է, որ դրա ընդունման արդյունքում կլուծվի ոչ միայն ՀՀ քաղաքացիների բնակապահովության խնդիրները և կբարելավվի բնակչության սոցիալական պայմանները, այլ նաև բնակիչների մոտ խթաններ կառաջացնի հանրակացարանային տարածքների պահպանության և ընթացիկ վերանորոգման հարցերը լուծելու գործում ։

Ընդհանուր հաշվով Նախագծով առաջարկվում է նվիրատվության ներկայացնել 2 բնակելի տարածքներ, 2 ընտանիքներ (6 անձիք): Նախնական տարբերակով նախատեսվում էր 4 բնակելի տարածքներ նվիրել, սակայն Քաղաքաշինության կոմիտեի, Կադաստրի կոմիտեի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատասխանների հիման վրա ցանկից դուրս է եկել երկու բնակելի տարածք։

Պատճառները հետևյալն են՝ առաջին բնակելի տարածքը հանվել է, քանի որ բնակելի տարածքը զբաղեցրած բնակիչները ՀՀ 2005 թվականի պետական բյուջեի հատկացումների հաշվին ձեռք են բերել բնակարան, մյուս բնակելի տարածքն ընդգրկված է «Ակադեմիական քաղաք»-ի համար նախատեսված տարածքում։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ արդյունքը բնակչության բնակարանային խնդիրների, սոցիալական և կենցաղային խնդիրների  լուծումն է լինելու:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել