Արցախի ՊԲ-ն հանձնել է շուրջ 667 հազար միավոր զինամթերք. ՌԴ ՊՆ

Ռուս խաղաղապահներն ապահովել են Ակնայով  Արցախի  խաղաղ բնակչության համար մարդասիրական բեռների առաքումը։ Ընդհանուր առմամբ առաքվել է ավելի քան 44 տոննա պարենամթերք և դեղորայք։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ 

« Արցախի ՊԲ-ի  կողմից հանձնվել է 9 միավոր զրահատեխնիկա, 13 միավոր ավտոմոբիլային տեխնիկա, 5 միավոր ՀՕՊ միջոցներ, 40 միավոր դաշտային հրետանային հրանոթներ, ականանետեր, ավելի քան 4,3 հազար միավոր հրաձգային զենք, հակատանկային միջոցներ, շուրջ 667 հազար միավոր զինամթերք»,– նշված է հաղորդագրությունում։

Նշվում է նաև, որ ռուս խաղաղապահ զորակազմի տեղակայման վայրում գտնվում է 522 խաղաղ բնակիչ, նրանց թվում՝ 293 երեխա։ Կազմակերպվել է նրանց տեղավորումը, սնունդը և բժշկական օգնության տրամադրումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել