Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Վայոց Ձորի մարզպետի տեղակալն ազատվել է պաշտոնից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Դավիթ Սարգսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզպետի տեղակալի պաշտոնից:

Համապատասխան որոշումը վարչապետը ստորագրել է այսօր՝ սեպտեմբերի 27-ին։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Դավիթ Սարգսյանին ազատել Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզպետի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել