Արցախի բժշկական կենտրոններից բոլոր պացիենտները տեղափոխվել են ՀՀ. նախարարություն

Արցախի բժշկական կենտրոններից արդեն իսկ Հայաստան են տեղափոխվել Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի և Ստեփանակերտի հարակից տարածքում պայթյունի հետևանքով տուժած բոլոր պացիենտները: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Նշվում է, որ այսօր` ժամը 19:00-ի դրությամբ, Լեռնային Ղարաբաղից օդային ճանապարհով Հայաստան է տեղափոխվել 112 պացիենտ:

«Մինչ օրս ցամաքային և օդային ճանապարհով հանրապետության բժշկական կազմակերպություններ է տեղափոխվել 349 վիրավոր»,– ասվում է հաղորդագրության մեջ:

Առողջապահության նախարարությունից նշում են, որ վիրավորները ստանում են անհրաժեշտ բուժօգնություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել