Բարձրաստիճան պաշտոնատար անձինք են.
- Հանրապետության Նախագահը, Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարը և նրա տեղակալները, Հանրապետության Նախագահի խորհրդականները և օգնականները, Հանրապետության Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարը,
- վարչապետը, կառավարության աշխատակազմի ղեկավարը և նրա տեղակալները, վարչապետի խորհրդականները և օգնականները, վարչապետի վերահսկողական ծառայության ղեկավարը,
- Ազգային ժողովի պատգամավորները, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարը և նրա տեղակալները, Ազգային ժողովի նախագահի խորհրդականները և օգնականները,
- սահմանադրական դատարանի անդամները, դատավորները, սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարը,
- նախարարները և նրանց տեղակալները,
- գլխավոր դատախազը և նրա տեղակալները, մարզերի, Երևան քաղաքի և կայազորների դատախազները,
- օրենքներով ստեղծված պետական մարմինների ղեկավարները, նրանց տեղակալները և այդ մարմինների անդամները,
- կենտրոնական բանկի նախագահը, նրա տեղակալը և կենտրոնական բանկի խորհրդի անդամները,
- կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների ղեկավարները, նրանց տեղակալները, վերահսկիչ պալատի նախագահը, նրա տեղակալը, խորհրդի անդամները,
- բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամները,
- Երևանի քաղաքապետը և նրա տեղակալները,
- մարզպետները և նրանց տեղակալները,
- օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարները,
- Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը,
- նախորդ տարվա հունվարի 1-ի դրությամբ 50000 և ավելի բնակիչ ունեցող համայնքների ղեկավարները: