Մեսրոպ Առաքելյանը՝ Ռուբեն Վարդանյանի և Սամվել Բաբայանի հայտարարությունների մասին

«Մեղավորը Սամվել Բաբայանը չէ, իր նման անհայրենիքներ կան ու լինելու են։ Մեղավորը իշխանության քարոզչամեքենա «Հանրային հեռուստատեսությունն» է, որը շարունակում է իր կործանարար հետևանքները Հայաստանի և Արցախի համար, գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։

«Իսկ Սամվել Բաբայանին ու մնացած շատերին միավորում է մի պարզ բան՝ գրեթե բոլորը տարբեր ժամանակներում Ռուբեն Վարդանյանից աշխատանք են ուզել։ Ու, հաշվի առնելով, որ Ռուբեն Վարդանյանի հետ շատերը ուղիղ շփման հնարավորություն չեն ունեցել, այդ թախանձագին խնդրանքների մեծ մասը եղել է իմ միջոցով։

Փող ուզողների առանձին ցանկ էլ կա…

Սա ասում եմ բոլոր նրանց համար, ովքեր ապշահար են, թե որտեղից այսքան հայրենասեր մարդու նկատմամբ այսքան հակաքարոզ։

Հիմա կարևորն այն է, որ Ռուբեն Վարդանյանը ազատ արձակվի, ու ամեն բան պետք է անենք, եթե չենք ուզում աշխարհով մեկ ազգովի խայտառակ լինել»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել