Սամվել Բաբայանի՝ առանց որևէ խնդրի Հակարիի կամրջով անցնելը հարվածի տակ է դրել այն մարդկանց, որոնք հավանական սև ցուցակներում են. Տիգրան Աբրահամյան

Հայտարարությունը այն մասին, որ Սամվել Բաբայանն առանց որևէ խնդրի անցել է Հակարիի կամրջով, առանց անձնագրային ռեժիմի, առանց առանձնահատուկ վերաբերմունքի և այլն, դրանով իսկ հարվածի տակ է դրել այն մարդկանց, որոնք հավանական ադրբեջանական սև ցուցակներում են:

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Պատահական չէ, որ այդ հայտարարությունից հետո այսօր արդեն բազմաթիվ տեղեկություններ կան, որ տարբեր մարդկանց մեքենաները ավելի խիստ և մի քանի անգամ ստուգվում են: Նկատելի է, որ որոշ կոնկրետ մեքենաների նկատմամբ ուշադրություն կա:

Այն, որ երեկվանից Ադրբեջանը որոշակի միջոցառումներ ձեռնարկում է, դա չի սահմանափակվում միայն Ռուբեն Վարդանյանի հետ կատարվածով»,- ասել է նա:

Ըստ Աբրահամյանի ցանկացած հայի, անկախ նրանից ինչ քաղաքական դիրքորոշում ունի, ցանկացած հայի ձերբակալությունը խիստ մտահոգիչ է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել