«Հրապարակներից իշխանափոխությունը ներկայացնում են ինքնին նպատակ»․ Սուրեն Պետրոսյան

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը Iravaban.net-ի հետ զրույցում ասաց, որ ներկա իրավիճակը վերջնական լինել չի կարող, դա է ապացուցում նաև պատմությունը։

«Որևիցե կոնֆլիկտ պատմության ընթացքում չի հանգուցալուծվել կամ վերջնականապես չի դադարել միայն իրավական ճանապարհով, ցանկացած կոնֆլիկտ ունի միայն քաղաքական լուծում և վերջում նոր ամրագրվում է իրավական առումով և հետևաբար սա ևս երբեք փակվել չի կարող»,-ասաց նա։

Ըստ Պետրոսյանի՝ հարցն այն է, թե մարդիկ հիմա ինչի վրա կարող են կենտրոնանալ և ինչ կարող են անել։

«Մենք գերխնդիր ունենք՝ վերահաստատել մեր իրավունքը մեր հողում լինելու, առաջին հերթին պետք է կարողանանք այս խնդիրը լուծել, որից հետո նոր կանցնենք մնացած խնդիրներին»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել