Կառավարությունը Ռուբեն Վարդանյանի հարցով դիմել է ՄԻԵԴ

ՀՀ կառավարությունը ԼՂ նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանի պաշտպանության համար դիմել է ՄԻԵԴ:

Հայկական կողմը Բաքվից պահանջել է տեղեկություններ տրամադրել, թե ուր են տարել Վարդանյանին ու ինչ վիճակում է գտնվում։

Հիշեցնենք՝ Ադրբեջանի Պետական ​​անվտանգության ծառայությունից հաստատել են Հակարիի կամուրջում Ռուբեն Վարդանյանի ձերբակալության լուրը։ Նա տեղափոխվել է Բաքու։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել