Եթե ՀՀ նախագահը ներման խնդրագրերը բավարարում կամ մերժում է

Ներման խնդրագրերը բավարարելու կամ մերժելու մասին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրերն ի կատարումն ուղարկվում են՝ ցմահ ազատազրկման, որոշակի ժամկետով ազատազրկման, կալանքի, ուղղիչ աշխատանքների, գույքի բռնագրավման, հատուկ կամ զինվորական կոչումից, կարգից,աստիճանից կամ որակավորման դասից զրկելու, հանրային աշխատանքների, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու և տուգանքի դատապարտված անձանց վերաբերյալ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն:

Կալանքի, ինչպես նաև կարգապահական գումարտակում պահելու դատապարտված զինծառայողների վերաբերյալ՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն:

Նյութական վնասի հետագա հատուցումից ազատելու և դատվածության վերացման վերաբերյալ՝ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարան։ Ներման խնդրագրերը բավարարելու մասին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրերի քաղվածքներն ուղարկվում են Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարան, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության տեղեկատվական կենտրոն։

Ներման խնդրագրերի մասին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրերն ի կատար են ածվում անհապաղ՝ հրամանագրերի քաղվածքները ստանալուն պես։ Այդ հրամանագրերի կատարման մասին հաղորդագրությունները Հայաստանի Հանրապետության նախագահին են ուղարկում այն մարմինները, որոնց վրա դրված է այդ հրամանագրերի կատարումը։

Ներման խնդրագրերի մասին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրերի կատարումը վերահսկում է Հայաստանի Հանրապետության նախագահի ներման, քաղաքացիության, պարգևների և կոչումների վարչությունը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել